Կայքում արված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել: